Արմեն Գևորգյանը և՞ս գնալու է Հովիկ Աբրահամյանին օգնական

Արմեն Գևորգյանը և՞ս գնալու է Հովիկ Աբրահամյանին օգնական

PanARMENIAN.Net - «Հրապարակի» տեղեկություններով, վերջին օրերի փոփոխություններն ու հրաժարականները բոլորի համար են անսպասելի, անգամ Սերժ Սարգսյանի մերձավորների: Ըստ թերթի, ամեն բան արվում է գաղտնիության և անսպասելիության սկզբունքով: Կարծիք կա, որ նախագահը առաջնորդվում է հակակշիռ ստեղծելու տրամաբանությամբ: Ըստ այդմ ենթադրություն կա, որ Հովիկ Աբրահամյանի օգնական կարող է դառնալ նաև Տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, ում հնարավոր հրաժարականի մասին լուրերը անընդհատ շրջանառվում են վերջին օրերին:

Վերջին մեկ շաբաթում զբաղեցրած պաշտոններից ազատվել են ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, ինչպես նաև Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Միքայել Մինասյանը, ով աշխատելու է ՀՀԿ նախընտրական շտաբում՝ որպես շտաբի նոր ղեկավար Հովիկ Աբրահամյանի օգնական: Վերջինս հրաժարական է ներկայացրել ԱԺ նախագահի պաշտոնից, քանի որ պետք է գլխավորի իշխող կուսակցության նախընտրական քարոզարշավը:

 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---