Եվրոպայի շախմատի առաջնությունում Հայաստանի հավաքականը երկրորդ տուրում խաղալու է Խորվաթիայի հետ

Եվրոպայի շախմատի առաջնությունում Հայաստանի հավաքականը երկրորդ տուրում խաղալու է Խորվաթիայի հետ

PanARMENIAN.Net - Հայաստանի շախմատի կանանց հավաքականը նոյեմբերի 4-ին Եվրոպայի առաջնության երկրորդ տուրում հունական Պորտո Կարաս քաղաքում հանդիպելու է Խորվաթիայի հետ։

Էլինա Դանիելյանի մրցակիցը լինելու է Վալենտինա Գոլուբենկոն, Լիլիթ Մկրտչյանը հանդիպելու է Բորկա Ֆրանչիսկովիչի, Լիլիթ Գալոյանը՝ Միրյանա Մեդիչի, Մարիա Կուրսովան՝ Քրիստինա Սարիչի հետ։

Առաջին տուրից հետո հայ շախմատիստուհիները 2 միավորով 14-րդ տեղում է, իսկ Խորվաթիան զբաղեցնում է 22-րդ տեղը։ 4 միավորով առաջատար է Սերբիայի հավաքականը։

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---