Շիմոն Պերես. Իսրայելը հակված է Իրանի խնդրի ռազմական լուծման 5 նոյեմբերի 2011 - 10:43 AMT PanARMENIAN.Net - Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը ուրբաթ երեկոյան հայտարարել է, որ Իսրայելը հակված է Իրանի խնդրի ռազմական լուծման, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: Իսրայելի հեռուստատեսության 2-րդ ալիքին տված հարցազրույցում Շիմոն Պերեսը նշել է, որ միջուկային խնդրի ռազմական լուծման տարբերակի օգտին կարելի է մի քանի պահ նշել: «Տարբեր երկրների հետախուզական ծառայությունները զգուշացնում են, որ ժամանակը սուղ է: Ես վստահ չեմ, որ եզրակացություններ չեն արվել»,-հայտարարել է Իսրայելի նախագահը: Պերեսի հայտարարությունը հաջորդեց Իսրայելի ԶԼՄ-ներում մի շարք հրապարակումներին այն մասին, որ վարչապետ Բինյամին Նեթանյահուն, իբր, փորձում է ստանալ առանցքային նախարարությունների ղեկավարների աջակցությունը՝ Իրանի դեմ ռազմական գործողություն սկսելու համար: Սակայն, Իսրայելի ԱԳՆ ղեկավար Ավիգդոր Լիբերմանը խիստ քննադատության է նեթարկել նման տեղեկատվությունը և անվանել է այդ հրապարակումները «միանգամայն անթույլատրելի ու վնասակար երկրի համար»: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |