«Նաիրիտ» քիմգործարանի աշխատակիցները հուսով են, որ մինչև տարեվերջ նրանք կստանան ամբողջ աշխատավարձը

PanARMENIAN.Net - Երևանի “Նաիրիտ” քիմգործարանի աշխատակիցները նոյեմբերի 18-ին ստացել են հունիս ամսվա աշխատավարձը և հուսով են, որ մինչև տարվա վերջ ամբողջովին կստանան մնացած աշխատավարձը: Ինչպես հայտնեց գործարանի մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանը PanARMENIAN.Net թղթակցի հետ զրույցում, այժմ հստակ պարզ չի՝ կմարվի արդյոք աշխատավարձի պարտքը մինչև տարվա վերջ, բայց աշխատանքներն այդ ուղղությամբ ընթանում են:

Ինչ վերաբերվում է նրան, որ գործարանը կսկսի իր աշխատանքը Ամանորի արձակուրդներից հետո, նա ասաց, որ «հուսով է, որ այդպես էլ կլինի»:

«Նաիրիտ» քիմգործարանի խնդրի լուծման համար բանակցություններ են ընթանում գերմանական CGS և ռուսական «ԻՏԵՐԱ» ընկերությունների հետ , որոնք ունեն բավականին փորձ քիմիական արդյունաբերությունում և ֆինանսական հնարավորություններ: «Նաիրիտի» արդիականացման և միջազգային չափանիշներին համապատասխանացնելու համար պահաջվում է մոտ 400-500 մլն դոլար:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---