ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՑԱՎԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆԵԼ ԻՐԱՆԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահ Մուհամմադ Խաթամիին երկրի հարավ-արեւելքում երեկ տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ: «Սրտի խոր կսկիծով տեղեկացանք Իրանի Բամ քաղաքում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի մասին, որը խլեց հազարավոր մարդկանց կյանքեր: Ընդունեք Լեռնային Ղարաբաղի ժողովրդի եւ իշխանությունների անկեղծ ցավակցությունը»,-ասված է ուղերձում:
 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---