Yandex-ը Ռուսաստանում կդառնա Windows Phone սմարթֆոնների հիմնական որոնողական համակարգը25 նոյեմբերի 2011 - 12:16 AMT PanARMENIAN.Net - Ռուսական հայտնի որոնողական համակարգ Yandex-ը համագործակցել է Microsoft-ի, Nokia-ի, HTC-ի և Samsung-ի հետ՝ դառնալու համար գալիք Windows Phone օպերացիոն համակարգով աշխատող սմարթֆոնների հիմնական որոնողական համակարգը Ռուսաստանում։ Այս մասին գրում է TechCrunch-ը։ Այս պահի դրությամբ Yandex-ը Samsung’s Оmnia W, Nokia Lumia 800 և Lumia 710 Ռուսաստանում վաճառվող Windows Phone-ով աշխատող այս սմարթֆոններում արդեն հանդես է գալիս որպես հիմնական որոնողական համակարգ։ Այս նորությունը հայտնի դարձավ այն ժամանակ, երբ Yandex-ը հայտարարեց, որ դարձել է ԱՊՀ երկրներում վաճառվող Bada օպերացիոն համակարգի հիմնական որոնողական համակարգը։ Yandex-ը հայտնել է, որ արդեն նախագծել է որոշ ծրագրեր նախատեսված Windows Phone սմարթֆոնների համար։ Այդ ծրագրերից է քարտեզային համակարգ Yandex.Maps-ը և օնլայն խանութ Yandex.Market-ը։ Ընկերությունը նշել է նաև, որ նախագծելու է ավելի շատ ծրագրեր Windows Phone-ի համար և այլ օպերացիոն համակարգերի համար ապագայում։ Ըստ LiveInternet-ի տվյալների, Yandex-ը զբաղեցնում է ռուսական որոնողական համակարգերի շուկայի 62%-ը։ Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |