ՀԱԿ-ի ղեկավարը շնորհավորել է իր համախոհներին Ամանորի առթիվ և առաջարկել հաջորդ անգամ հանդիպել փետրվարին

ՀԱԿ-ի ղեկավարը շնորհավորել է իր համախոհներին Ամանորի առթիվ և առաջարկել հաջորդ անգամ հանդիպել փետրվարին

PanARMENIAN.Net - ՀԱԿ-ի հաջորդ հանրահավաքը տեղի կունենա փետրվարին, ցուցարարներին է հայտնել Հայ ազգային կոնգրեսի ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանը: Նրա խոսքով` դա պայմանավորված է ձմռանը հանրահավաք անցկացնելու դժվարություններով:

Ընդ որում, ՀԱԿ-ի ղեկավարն ընդգծել է, որ քաղաքական իրադրության կտրուկ փոփոխության դեպքում հանրահավաքը կարող է և ավելի վաղ տեղի ունենալ:

Նա նշել է, որ այդ ժամանակահատվածում Կոնգրեսն ուշադրություն կդարձնի իր տարածքային մարմիններին: Նա կանխավ շնորհավորել է իր համախոհներին Ամանորի և Սուրբ ծնունդի առթիվ` հույս հայտնելով, որ 2012 թվականը հաղթանակի և ՀՀ քաղաքացիների իրավունքների վերականգնման տարի կդառնա:

8  25.11.11 - ՀԱԿ-ի հանրահավաքը
 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---