Դևիսի գավաթի առաջին օրվանից հետո Արգենտինայի հավաքականը զիջում է իսպանացիներին 2:0 հաշվով![]() 3 դեկտեմբերի 2011 - 11:45 AMT PanARMENIAN.Net - Դևիսի գավաթի առաջին օրվանից հետո Արգենտինայի հավաքականը զիջում է իսպանացիներին 2:0 հաշվով: Եզրափակչի առաջին խաղում աշխարհի երկրորդ ռակետ Ռաֆայել Նադալը երկու սեթում հաղթել է Խուան Մոնակոյին 6:1, 6:2 հաշվով: Երկրորդ խաղում Խուան Մարտին Դել Պոտրոն պայքարել է մինչև վերջ, հավասարեցնելու համար հաշիվը: Սակայն, համառ և ծանր պայքարում հինգ սեթում 6:2, 6:7, 3:6, 6:4, 6:3 հաշվով հաղթանակ է տարել Դավիթ Ֆերերը: Դեկտեմբերի 3-ին զուգախաղերում Դավիթ Նալբանդյանն ու Էդուարդ Շվանկը կաշխատեն կրճատել տարբերությունը Ֆելիսիանո Լոպեսի և Ֆերնանդո Վերդասկոյի հետ խաղում: ![]() ![]() Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |