Start-up Weekend Yerevan. «Առողջ կյանք» թիմը ցանկանում է ստեղծել սննդի պիտանելիությունը ստուգող ծրագիր

Start-up Weekend Yerevan. «Առողջ կյանք» թիմը ցանկանում է ստեղծել սննդի պիտանելիությունը ստուգող ծրագիր

PanARMENIAN.Net - «Start-up Weekend Yerevan» նորարար նախագծերի մրցույթի 9-ը նախագծերից մեկը կոչվում էր Healthy Life (առողջ կյանք): Այս թիմում աշխատող երիատասարդ էնտուզիաստները ոգեշնչվել էին iPhone սմարթֆոնների համար նախագծված «iWatermalon» կոչվող ծրագրից: Վերջինիս միջոցով հնարավոր է պարզել ձմերուկի լավ կամ վատ լինելը՝ պարզապես մի քանի անգամ ձմերուկը ձեռքով թակելուց հետո: Ծրագիրը ձայնից որոշում է որակը:

Healthy Life թիմը ցանկանում է ստեղծել նմանատիպ ծրագիր, սակայն, սնունդի ողջ տեսականու համար՝ սկսած մսից մինչև ձկնեղեն: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նշեց մասնակից Անդրանիկ Ուգուջյանը, դա կօգնի տնային տնտեսուհիներին պարզել սնունդի իրական պիտանելիությունը:

«Մենք սկսել ենք աշխատել մրգերից, ապա կանցնենք սննդի մյուս տեսակներին: Հավանաբար, ծրագիրը կաշխատի հետևյալ կերպ: Սնունդը հարկ կլինի լուսանկարել հեռախոսով, ապա ըստ գույնի, տեսքի՝ ծրագիրը կորոշի պիտանելությունը»,-պատմեց Անդրանիկ Ուգուջյանը: Ըստ նրա, այսօր շատ է այնպիսի սնունդը, որը հին է, թարմ չէ և պարզ չէ պիտանելի է սնվելու համար, թե ոչ: «Start-up Weekend Yerevan»-ն անցկացվում էր դեկտեմբերի 2- 4-ը Armnet 2011 նախագծի միջոցառումների շրջանակում: Start-Up Weekend-ները արտերկրում նորարարական նախագծերի ստեղծման բավական տարածված ձև են: Դրանք նպատակ ունեն մեկ հարկի տակ հավաքելով էնտուզիաստների՝ ստեղծել և իրագործել նորարար գաղափարներ հետագայում կոմերցիոն նպատակներով:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---