«Start-up Weekend Yerevan»-ի հաղթող թիմ myUniversity-ի նախագիծը կօգնի դիմորդներին ընտրել ճիշտ համալսարան

«Start-up Weekend Yerevan»-ի հաղթող թիմ myUniversity-ի նախագիծը կօգնի դիմորդներին ընտրել ճիշտ համալսարան

PanARMENIAN.Net - «Start-up Weekend Yerevan» նորարար նախագծերի մրցույթի հաղթող myUniversity նախագծի շուրջ աշխատում էին 3 երիտասարդ էնտուզիաստներ։ Նախագծի գաղափարի հեղինակ Արամ Թովմասյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում պատմեց, որ նախագծի նպատակն է ստեղծել կայք, որը կուղղորդի դիմորդներին ընտրել ճիշտ համալսարան։

«myUniversity կայքը, որի ստեղծման շուրջ մենք աշխատում ենք, ունենալու է մի քանի բաժիններ։ Նախ յուրաքանչյուր դիմորդ կկարողանա, ընտրելով ինչ-ինչ չափանիշներ, որոնել և գտնել ուզած համալսարանը։ Օրինակ, կարող է նշել համալսարանի վայրը, մանագիտությունը, ուսման վարձը, կրկթաթոշակի հնարավորությունը և փնտրել։ Բացի դրանից լինելու է համալսարանները համեմատելու հնարավորություն»,-նշեց նա։

Արամ Թովմասյանի խոսքով, կայքում նաև լինելու է «Հանձնիր թեսթ» բաժինը, որտեղ յուրաքանչյուր ապագա դիմորդ կարող է ստուգել իր գիտելիքը՝ հանձնելով կոնկրետ առարկայի ընդունելության փորձնական թեսթ։ «Կլինեն թեսթերի կարճ տարբերակները և երկար՝ ավելի բարդերը։ Եթե դիմորդը ցանկանա հանձնել ամբողջական տարբերակը, դա կարող է վճարովի լինել կամ եթե ցանկանա, որ թեսթը ստուգի համապատասխան մասնագետը՝ նույնպես վճարովի»,- ասաց Արամ Թովմասյանը՝ նշելով, որ սա էլ արդեն կայքի կոմերցիոն օգտագործման տարբերակն է։

Բացի այս ամենից, կայքում լինելու են տեղեկություններ տարբեր կուրսերի, թրեյնինգների, սեմինարների մասին՝ թե՛ անվճար, թե՛ վճարովի։ Բացի դրանից կայքում յուրաքանչյուր շրջանավարտ կարող է թողնել իր կարծիքն ու մեկնաբանությունները համալսարանների մասին, գնահատել համալսարանը ինչ -որ վարկանշային գործիքով։ Արամ Թովմասյանի խոսքով, կայքում տեղ կգտնեն նաև տեղեկություններ այն մասին, թե ինչ հայտնի մարդիկ են ավարտել տվյակ համալսարանը։

«Start-up Weekend Yerevan»-ն անցկացվում էր դեկտեմբերի 2- 4-ը Armnet 2011 նախագծի միջոցառումների շրջանակում: Start-Up Weekend-ները արտերկրում նորարարական նախագծերի ստեղծման բավական տարածված ձև են: Դրանք նպատակ ունեն մեկ հարկի տակ հավաքելով էնտուզիաստների՝ ստեղծել և իրագործել նորարար գաղափարներ հետագայում կոմերցիոն նպատակներով:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---