Ստանիսլավ Տարասովը կարծում է, որ Ղարաբաղի վերաբերյալ բանակցությունների ձևաչափը կարող է փոխվել11 դեկտեմբերի 2011 - 17:57 AMT PanARMENIAN.Net - «Իմ կարծիքով, Ադրբեջանի կողմից ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի քննարկումից սեփական որոշման հանումը վկայում է ոչ միայն Ղարաբաղի վերաբերյալ քղաքական-դիվանագիտական պայքարի սրման մասին, այլ նաև ամբողջ բանակցային գործընթացի ձևաչափի վերափոխման»,- Analitika.at.ua-ի մեկնաբանությունում հայտարարել է ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը: Փորձագետի կարծիքով, խոսքը գնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից մշակված մադրիդյան սկզբունքների ավելի ակտիվ առաջխաղացման մասին: “ Այդ որոշման ընդունման դեպքում, կառաջանար ՄԱԿ-ի որոշման և եվրոպական միջազգային իրավունքի փաստացիորեն գոյություն ունեցող նորմերի դրույթների “հատում”: Վերջիններս գործարկվել են Կոսովոյից հետո: Երևում է` Ադրբեջանն այդ ուղղությամբ իրականացրել է զոնդային օպերացիա և ստացել է այն, ինչը սպասելի էր”,- հայտարարել է քաղաքագետը: «Ադրբեջանի օկուպացված տարածքներում վիճակի» մասին որոշման նախագիծը, որը մտցվել էր ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի օրակարգ Ադրբեջանի պնդմամբ, հենց Բաքվի առաջարկությամբ էլ կրկին հանվել է քննարկումից: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն պաշտոնապես միացել է ՆԱՍԱ-ի Արտեմիսի համաձայնագրին Համաձայնագիրը ստորագրվել է հունիսի 12-ին Վաշինգտոնում՝ ՆԱՍԱ-ի գլխամասում Հարությունյան․ Արձանագրում եմ ոստիկանության գրագետ և համբերատար աշխատանքը «Մտահոգվելու շատ բան չկա, քանի որ Կաթողիկոսի օրհնած շարժումը չունի հանրության աջակցությունը»,–նշել է նա ՄԻՊ. Ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառման յուրաքանչյուր դեպք պետք է անհապաղ իրավական գնահատական ստանա Մանասյանը խիստ դատապարտել է տեղի ունեցածը ՊՆ. Բաքուն ապատեղեկատվություն է տարածում՝ ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չի բացվել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» |