Լևոն Զուրաբյանը Հայաստանի ներքաղաքական իրավիճակը քննարկել է Ճապոնիայի ԱԳՆ ներկայացուցչի հետ

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 13-ին Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը հանդիպել է Ճապոնիայի դեսպանության (նստավայրը` Մոսկվա) քաղաքական բաժնի առաջին քարտուղար Կուվակո Միձույոյի հետ:

Ինչպես հայտնում է ՀԱԿ մամլո ծառայությունը, հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքին քաղաքական իրավիճակին, առաջիկա ընտրություններին, ինչպես նաև տնտեսական դրությանն առնչվող հարցեր:

 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---