ԱՄՆ շարունակում է կորցնել անօդաչու սարքեր13 դեկտեմբերի 2011 - 19:40 AMT PanARMENIAN.Net - Ամերիկյան անօդաչու թռչող սարքը ջախջախվել է Սեյշելյան կղզիների վրա գտնվող միջազգային օդանավակայանի մոտակայքում: Այդ մասին հայտնում է Մավրիտոսի դեսպանատունը: « Ամերիկյան ՌՕՈւ-ի հեռակառավարվող MQ-9 սարքը ջախջախվել է Սեյշելյան կղզիներում՝ միջազգային Մաէ օդանավակայանում: MQ-9 զինված չի եղել,տուժածների մասին չի հաղորդվում»,- ասվում է դեսպանատան հաղորդագրությունում: Սեյշելյան կղզիների քաղաքացիական ավիացիայի ղեկավարությունը հաստատել է միջադեպը և հայտարարել, որ ինքնաթիռն իրականացրել է «սովորական պարեկություն» և ջախջախվել է տեխնիկական անսարքության պատճառով: ԱՄՆ դեսպանատունը չի մեկնաբանում ինքնաթիռի առաքելությունը: Դեսպանատանը նշել են, որ վթարի պատճառն անհայտ է: Նախորդ շաբաթ իրանական հեռուստաընկերությունը հեռարձակել է ամերիկյան RQ-170 Sentinel անօդաչու սարքի առկայությամբ կադրեր: Պաշտոնական Թեհրանը հայտարարել է, որ անօդաչու սարքը գրավվել է էլեկտրոնային պատերազմի տեխնոլոգիայի կիրառման օպերացիայի արդյունքում: Իսլամական հեղափոխության Պահակային կորպուսի հավաստմամբ, որի ներկայացուցիչները հետազոտել են ամերիկյան սարքը, անօդաչու սարքը հատել է իրանա-աֆղանական սահմանը և 250 կմ-ով խորացել Իրանի տարածքում: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |