Վլադիմիր Պուտինը հուսով է, որ ՌԴ-ն, Բելառուսն ու Ղազախստանն առաջիկայում կանցնեն միասնական արժույթի

Վլադիմիր Պուտինը հուսով է, որ ՌԴ-ն, Բելառուսն ու Ղազախստանն առաջիկայում կանցնեն միասնական արժույթի

PanARMENIAN.Net - Վլադիմիր Պուտինը հուսով է, որ ՌԴ-ն, Բելառուսն ու Ղազախստանը առաջիկայում կանցնեն միասնական արժույթի: Նոյեմբերին Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահներ Դմիտրի Մեդվեդևը, Ալեքսանդր Լուկաշենկոն ու Նուրսուլթան Նազարբաևը հռչակագիր են ստորագրել եվրասիական տնտեսական ինտեգրման մասին՝ «ճանապարհային քարտեզը», որի վերջնական նպատական է միասնական Եվրասիական տնտեսական միության ստեղծումը, գրում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Եվրասիական միության գաղափարը 1994թ. առաջարկեց Ղազախստանի նախագահը: 2011թ. հոկտեմբերին իր հոդվածում Պուտինը գրեց, որ Եվրասիական միության ձևավորման համար հիմք կծառայեն ՌԴ, Բելառուսի և Ղազախստանի Մաքսային միությունն ու Միասնական տնտեսական տարածքը:

«Մենք դեռ չենք հասել ինտեգրման նման մակարդակի, սակայն մենք խոսում ենք հնարավոր ապագայի մասին: Ես կարծում եմ, որ որոշ չափով բանակցությունների արդյունքում մենք կհասնենք նաև ընդհանուր արժույթի»,-ասել է ՌԴ վարչապետը՝ պատասխանելով ռուսաստանցիների հարցերին «Խոսակցություն Վլադիմիր Պուտինի հետ. շարունակութուն» ծրագրի ուղիղ եթերում: Ըստ Պուտինի, «ընդհանուր առմամբ մենք լրջորեն ենք առաջ գնացել. և Մաքսային միությունը, և միասնական տնտեսական տարածքը դա բոլորովին այլ դասի ինտեգրացիոն միովորումներ են, միանգամայն այլ խորության»:

«Դա իրական ինտեգրացիա է: Դա ԽՍՀՄ վերականգնում չէ, այդ պետությունները լիովին կպահպանեն անկախությունը և միաժամանակ դա թույլ կտա ապահովել ավելի բարձր կենսամակարդակ մեր քաղաքացիների համար»,-ասել է Պուտինը:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---