Թուրքագետ. Ցեղասպանության մասին օրինագիծը պատասխան է Թուրքիայի չկատարված խոստումներին24 դեկտեմբերի 2011 - 14:20 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի ԱԺ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը Հայաստանի գծով Թուրքիայի քաղաքականության ձախողումն է: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը: Ըստ նրա, օրինագծի ընդունումն անկասկած Հայաստանի հաղթանակն է, և դեռ շատ արձագանքներ կլինեն, «սակայն, պետք չէ մոռանալ, որ քաղաքականությունը հիմնված է փոխադարձ շահերի վրա»: Նա նշել է, որ այս պահի դրությամբ Հայաստանի ու Ֆրանսիայի քաղաքական շահերը համընկնում են: Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին՝ փորձագետը նշել է, որ Հայ-թուրքական արձանագրությունները ցույց տվեցին, որ Թուրքիան հրաժարվել է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու մտադրությունից, իսկ «այժմյան թուրքական քաղաքականությունը ցույց տվեց, որ Անկարան մտադիր չէ կատարել խոստումն ու կարգավորել հարաբերություններն Երևանի հետ»,-ասել է նա՝ հավելելով, որ Ֆրանսիան ցույց տվեց Թուրքիային, որ պարտավորությունները չկատարելու դեպքում նա արժանի պատասխան կստանա: Դեկտեմբերի 22-ին Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող բանաձևը ընդունվեց Ֆրանսիայի Ազգային ժողովում: Օրինագիծը Հայոց ցեղասպանության ժխտման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազ եվրոյի չափով տուգանք: Այս կապակցությամբ Թուրքիան հետ է կանչել դեսպանին Փարիզից: Ուշագրավ Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |