Շվեյցարիայում մի շարք մշակույթի և հասարակական գործիչներ ստացան ՀՀ գերատեսչական պատվորագրեր11 հունվարի 2012 - 12:48 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 10-ին Շվեյցարիայի ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ շվեյցարահայ համայնքի ներկայացուցիչների և հայկական կազմակերպությունների ՀՀ գերատեսչական պատվորագրերի ու շնորհակալագրերի հանձնման հանդիսավոր արարողությունը: Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրը ՀՀ մշակույթի նախարարության պատվոգրերը հանձնեց «Թոփալյան» հիմնադրամին, շվեյցարահայ հանրահայտ դիրիժոր Լյուկ Բաղդասարյանին, կոմպոզիտոր Սիրվարդ Ղազանչյանին, բանաստեղծ և հայագետ Վահե Գոդելին: ՀՀ կրթության և գիտության նախարարության պատվոգրերը և շնորհակալագիրը հանձնվեցին «Թոփալյան» դպրոցի տնօրեն Նեվրիկ Ազադյանին, Ժնևի համալսարանի հայագիտական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Վալենտին Կալզոլարի-Բուվյեին, «Թոփալյան» դպրոցի ուսուցչուհի Մեդա Խաչատրյանին: Պարգևատրման արարողության ընթացքում դեսպան Ազնավուրը շնորհակալություն հայտնեց պարգևատրվածներին հայ մշակույթի և հայակերտման ու հայապահպանման գործում ունեցած նրանց ավանդի համար: Դեսպանը նշեց, որ Հայաստանի անկախության քսանամյակի կապակցությամբ համապատասխան գերատեսչությունների տված պատվոգրերը և շնորհակալագրերը խորհրդանշական են, և անկախ Հայաստանի կայացման գործում համայն հայության, ինչպես նաև օտարերկրյա գործիչների անձնվեր գործունեության գնհատանքի արտահայտությունն են: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Սևանի ճանապարհին պայթյունից տուժածներից 2–ի վիճակը ծայրահեղ ծանր է․ Արտահոսքն ամենուրեք դադարեցվել է Գազաբենզալցակայանում պայթել է հեղուկ գազի ցիստեռն Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես |