Լևոն Արոնյանը բաց կթողնի Լինարեսի առաջնությունը30 հունվարի 2012 - 12:57 AMT PanARMENIAN.Net - Արոնյանն ու Կրամնիկն արդեն պայմանագիր են ստորագրել, որի համաձայն ապրիլի 21-29 խաղ կանցկացնեն: Հանգստայն օրեր են լինլու 23 և 26: Ամենայն հավանականությամբ, խաղը կկայանա Ցյուրիխում, հայտնում է chess-news.ru-ն: Արոնյանն ու Կրամնիկը կխաղան 6 պարտիա` ժամանակի դասական վերահսկմամբ: Այսպիսով, խաղերը հակառակորդների համար կդառնան իսկական մարզումներ` կարևորագույն առաջնությունից առաջ: Արոնյանը Կրամնիկի հետ խաղալու մեծ ցանկություն է արտահայտել: «Ընդհանուր առմամբ, քանի որ փաստաթղթերն արդեն ստորագրված են, ուստի մենք, ամենայն հավանականությամբ կհրաժարվենք Լինարեսից, որը միաժամանակ է տեղի ունենալու: Մենք լուրջ մարդիկ ենք և այն, ինչ ստորագրել ենք, իրականացնում ենք»,-ասել է հայ գրոսմայստերը: Արոնյանն ասել է, որ խաղին լուրջ է վերաբերելու, ինչպես որ միշտ է անում: Կրամնիկը հայտարարել է, որ եթե ինչ-որ պատճառներով շախմատիստները ոչ ոքիի համաձայնվեն 30-րդ քայլից առաջ, ապա հանդիսատեսի համար նրանք նույն օրը արագ պարտիա կխաղան, որի արդյունքը չի հաշվառվի որպես մրցութային: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |