Վ.Բոստանջյան. ԲՀԿ-ն հավատարիմ է նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանին սատարելու իր որոշմանը 1 փետրվարի 2012 - 11:57 AMT PanARMENIAN.Net - «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հավատարիմ է կոալիցիոն հուշագրին, որի համաձայն կոալիցիոն կուսակցությունները 2013թ. նախագահական ընտրություններում սատարելու են թեկնածու Սերժ Սարգսյանին: Այդ մասին փետրվարի 1-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում ասել է ԲՀԿ անդամ Վարդան Բոստանջյանը: «Մենք նրան չսատարելու պատճառ չունենք»,-ասել է նա: Բոստանջյանը հավելել է, որ միշտ ձեռնպահ է մնացել այլ մարդկանց, մասնավորապես, կուսակցության նախագահի անունից խոսելուց, սակայն նշել է. «Ամեն դեպքում մենք փաստաթուղթ ունենք, իսկ մենք միշտ հավատարիմ ենք մեր ստորագրած փաստաթղթերին»; Ինչ վերաբերում է լուրերին այն մասին, թե Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ցանկանում է վերադառնալ մեծ քաղաքականություն ԲՀԿ-ի կամ մեկ այլ կուսակցության օգնությամբ, ապա Բոստանջյանն ասել է, որ, ելնելով քաղաքական կուլտուրայից, մտադիր չէ մեկնաբանել նախկին նախագահների ցանկությունները կամ մտադրությունները: Ուշագրավ Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |