Ա. Արզումանյան. Առաջիկա շաբաթներին կորոշվի «Ազատ դեմոկրատների» և «Ժառանգության» միության հարցը

Ա. Արզումանյան. Առաջիկա շաբաթներին կորոշվի «Ազատ դեմոկրատների» և «Ժառանգության» միության հարցը

PanARMENIAN.Net - Առաջիկա շաբաթներին կորոշվի «Ազատ դեմոկրատների» և «Ժառանգության» միության հարցը: «Ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդ Ալեքսանդր Արզումանյանը այս առնչությամբ ընդգծել է, որ երկու կուսակցությունների միջև լավ և ընկերական հարաբերություններ են և երկու կուսակցությունների ներկայացուցիչներն էլ միությունը չեն բացառում:

Ըստ նրա, «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը պայքարելու է ընտրություններում գաղափարական հիմքի վրա: «Եվ այս տեսանկյունից մեz շատ մոտ է «Ժառանգությունը»»,-ընգծել է նա:

Ալեքսանդր Արզումանյանը նաև ընդգծել է, որ «Ազատ դեմոկրատները» և «Ժառանգությունը» ամեն դեպքում համագործակցելու են ընտրությունների ընթացքում` կեղծիքներն ու խախտումները կանխելու նպատակով:

 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---