Նիդերլանդներում 15 տարվա մեջ առաջին անգամ սառել են ջրանցքները

Նիդերլանդներում 15 տարվա մեջ առաջին անգամ սառել են ջրանցքները

PanARMENIAN.Net - Նիդերլանդներում անսովոր ցուրտ ձմռան պատճառով 15 տարվա մեջ առաջին անգամ սառել են ջրանցքները, հաղորդում է Agence France-Presse-ը: Բացի դրանից, ջրանցքներ են սառել Վենետիկում և Փարիզում: Հունվարի երկրորդ կեսին Եվրոպան պարուրած ցրտերի պատճառով մահացել է 368 մարդ, որոնց մեծամասնությունը՝ անօթևաններ: Ցրտերից ամենաշատը տուժել է Ուկրաինան, որտեղ մահացել է 135 մարդ:

Որոշ եվրոպական երկրներում օդի ջերմաստիճանը հասել է -39 աստիճանի: Լիտվայում ջերմաստիճանը նվազել է մինչև -31աստիճան, Շվեյցարիայում՝ մինչև -35, Ուկրաինայում՝ -36:

Ցրտերից ամենից շատ տուժած երկրներից է Իտալիան: Ֆրանսիայում ցրտերը հանգեցրել են նրան, որ երկրի բնակիչները սահմանել են էներգասպառման ռեկորդ:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---