Aeroflot Open. Վլադիմիր Հակոբյանը 3-րդ տուրում առավելության է հասել Միխայիլ Ուլիբինի նկատմամբ

Aeroflot Open. Վլադիմիր Հակոբյանը 3-րդ տուրում առավելության է հասել Միխայիլ Ուլիբինի նկատմամբ

PanARMENIAN.Net - Aeroflot Open շախմատի փառատոնի A գլխավոր մրցաշարի 3-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականի ներկայացուցիչ Վլադիմիր Հակոբյանը պարտության է մատնել Միխայիլ Ուլիբինին (Ռուսաստան):

Հայ գրոսմայստերը սպիտակ ֆիգուրներով էր խաղում և 41-րդ քայլում մրցակցին ստիպել է հանձնվել:

Մինչ այդ Հայաստանի ներկայացուցիչը սև ֆիգուրներով հաղթել է Սանտոշա Վիդիտին (Հնդկաստան):

Կարեն Գրիգորյան – Պավել Պոնկրատով պարտիան դեռևս չի ավարտվել:

 Ուշագրավ
Հայաստանի, Իսպանիայի, Իտալիայի և Բելգիայի մինչև 19 տարեկանների ազգային հավաքականները կվիճարկեն Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարին մասնակցելու միակ ուղեգիրը
Հայաստանը այդ մրցաշարում կներկայացնեն 8 շախմատիստներ
Առաջին խաղը հայ ֆուտբոլիստները կանցկացնեն մայիսի 23-ին Իսպանիայի դեմ
Դեռևս հայտնի չէ, թե որտեղ և երբ տեղի կունենա այդ մենամարտը