Ռ.Սաֆրաստյան. Թուրքիան կօգտվի Իրանի դեմ ԱՄՆ պատերազմից Ցեղասպանության հարցը լուծելու համար

Ռ.Սաֆրաստյան. Թուրքիան կօգտվի Իրանի դեմ ԱՄՆ պատերազմից Ցեղասպանության հարցը լուծելու համար

PanARMENIAN.Net - Եթե ԱՄՆ-ն պատերազմական գործողություններ սկսի Իրանի դեմ, Թուրքիան կարող է միջնորդ դառնալ կողմերի միջև ու լուծել իր խնդիրները, այդ թվում Հայոց ցեղասպանության հետ կապված խնդիրը: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է թուրքագետ, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա ըստ նրա, Հայաստանը չպետք է միջամտի ռազմական գործողություններին ու շարունակի զարգացնել հարաբերություններն Իրանի հետ բոլոր հնարավոր ոլորտներում: «Հայաստանի համար հնարավոր պատերազմական գործողությունների բացասական հետևանքը կլինի փախստականների ներհոսքն ու հնարավոր տնտեսական անկումը»,-ասել է նա:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---