Հայ հաքերները գրոհել են ավելի քան 20 ադրբեջանական կայքեր20 փետրվարի 2012 - 12:37 AMT PanARMENIAN.Net - Այսօր հայ հաքերները խոշոր հարձակում են կատարել ադրբեջանական 20-ից ավելի կայքերին ուղղված։ Դրանց թվում են ադրբեջանական հեռուստատեսության կայքը, Եվրատեսիլ մրցույթի հաղոթի կայքը և այլն։ Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցին տեղեկացրեց տեղեկատավական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը։ Հայ հաքերների այս հարձակումը նվիրված էր Գուրգեն Մարգարյանի սպանության 8-րդ տարելիցին։ Հարձակման ենթարկված կայքերում պատկերված է Գուրգեն Մարգարյանի նկարը և հաղորդագրություն՝ «8 տարի առաջ, միշտ կհիշենք»։ Հաղորդագրությունը թողնված է Armenian Cyber Army խմբավորման անունից։ Ըստ Սամվել Մարտիրոսյանի, սա վերջին տարիներին հայկական կողմից ամենամեծ հարձակումն է քանակի տեսանկյունից։ Ըստ նրա փոխադարձ կիբերհանցագործությունները լավ բան չեն. «Սովորաբար հայկական կողմը հազվադեպ է հարձակումներ կատարում։ Ընդհանրապես hacking-ը լավ բան չի, ես բացասական եմ վերաբերվում։ Օրինակ, ադրբեջանցիները անընդհատ գրոհում են։ Նրանց համար կարևոր չի ինչ կայք է, միայն թե հայկական լինի։ Հարձակում կատարելը, սկզբունքորեն լավ չի, սակայն հայերի կողմից հարձակումը ինչ որ տեղ հոգեբանական խնդիր է լուծում։ Միջին հայ մարդը, որ անընդհատ տեսնում է, որ ադրբեջանցիներն են գրոհում, իր մոտ տպավորություն կստեղծվի, որ հայերը տանուլ են տալիս»։ 2004թ. փետրվարի 19-ին լեյտենանտ Գուրգեն Մարգարյանը Բուդապեշտում գազանաբար կացնահարվեց ադրբեջանցի սպա, ավագ լեյտենանտ Ռամիլ Սաֆարովի կողմից: Երկուսն էլ Բուդապեշտում մասնակցում էին ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում կազմակերպված անգլերեն լեզվի դասընթացներին: 2006թ. ապրիլի 13-ին մարդասպանը Բուդապեշտում դատապարտվեց ցմահ բանտարկության՝ 30 տարվա ընթացքում առանց ներման իրավունքի: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |