Բելառուսը կարող է շատ կոշտ պատասխանել Եվրամիության պատժամիջոցներին20 փետրվարի 2012 - 16:51 AMT PanARMENIAN.Net - Անհրաժեշտության դեպքում Բելառուսը կարող է շատ կոշտ պատասխանել Եվրամիության պատժամիջոցներին: Ինչպես հաղորդում է «ԲելաՊԱՆ»-ը, այդ մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: «Դուք հասկացեք, մենք առայժմ հանդուրժում ենք այդ պատժամիջոցները, որոնք դուք՝ եվրոպացիներդ, թափահարում եք մեր քթի առաջ»,- ասել է Լուկաշենկոն: Լուկաշենկոյի կարծիքով, Բելառուսը խնդիր չի ստեղծում հարևանների և հեռավոր արտասահմանի երկրների համար: «Ես չեմ հասկանում, թե ինչ հավակնություններ կարող են լինել մեր հանդեպ: Մենք հասկանում ենք, որ ինչ-որ մեկին դուր չի գալիս այն, ինչ մենք այստեղ անում ենք, բայց ինչ-որ տեղ ինչ-որ բան էլ դուր չի գալիս մեզ: Բայց մենք երբեք չենք հարձակվում ոչ ոքի վրա, չենք փորձում ինչ-որ մեկին սովորեցնել»,- ասել է նա: «Մենք բարեկամներ շատ ունենք: Եվ այսօր անհեռանկարային է տորպեդավորել Եվրոպայի հետ մեր հարաբերությունները և փորձել ինչ-որ տեղ մեզ նեղացնել և պատժել: Մեր երկրի համար, անկեղծ ասած, ավելին քան բավական է Ռուսաստանի, Չինաստանի, Հնդկաստանի, Կենտրոնական Ասիայի հետ համագործակցությունը»,- ասել է նա: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |