Ֆրանկֆուրտի օդանավակայանի դիսպետչերները գործադուլը երկարացրել են ևս երեք օրով

Ֆրանկֆուրտի օդանավակայանի դիսպետչերները գործադուլը երկարացրել են ևս երեք օրով

PanARMENIAN.Net - Ֆրանկֆուրտի օդանավակայանի դիսպետչերները գործադուլը երկարացրել են ևս երեք օրով՝ մինչև փետրվարի 24-ը: Spiegel-ի տվյալներով, աշխատավարձի բարձրացում պահանջող օդանավակայանի աշխատողները կդադարեցնեն գործադուլը միայն ուրբաթ օրը տեղի ժամանակով 23:00-ին (Երևանի ժամանակով շաբաթ օրը ժամը 01:00-ին):

Գործադուլի պատճառով ավիաընկերությունն ամեն օր ստիպված է լինում չեղյալ համարել հարյուրավոր չվերթներ, որոնց մեծամասնությունն իրականացնում է Lufthansa-ն:

Չեղյալ հայտարարված չվերթների քանակը և ֆինանսական կորուստները նվազագույնի հասցնելու համար Fraport ընկերությունը գործադուլավոր ավիադիսպետչերների աշխատանքը տրամադրել է ժամանակավոր աշխատողների: GdF ներկայացուցիչ Մատիաս Մաասը քննադատել է նման մարտավարությունը և կոչ արել ընկերությանը վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---