Վահան Հովհաննիսյանը անթույլատրելի է համարում բանակի ներգրավումը ներքաղաքական գործընթացներին24 փետրվարի 2012 - 13:06 AMT PanARMENIAN.Net - Խորհրդարանական ընդդիմադիր ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը լրագրողներին մեկնաբանել է ԱԺ «Արտակարգ դրության իրավական ռեժիմ սահմանելու մասին» օրինագիծը, որն ընդունվել է առաջին ընթերցմամբ, սակայն վերադարձվել է լրամշակման: Հովհաննիսյանը հայտարարել է, որ նախկին ձևաչափոով այն անընդունելի էր: «Մի բան պարզ է, որ բանակի ներգրավումը ներքաղաքական գործընթացներին անթույլատրելի է, քանի որ դա հակասում է Սահմանադրությանը»,-հայտարարել է նա: Հովհաննիսյանի խոսքով, անթույլատրելի է նաև, որ նախագահը նման որոշումները միաձայն կայացնի: Հովհաննիսյանը հավելել է, որ նման գործընթացներին բանակը ներգրավելու փոխարեն, անհրաժեշտ է ամրացնել նորքին զորքերը և անվտանգության մարմինների համապատասխան ստորաբաժանումները: Նա նաև ուշադրություն է դարձրել նրան, որ փոխանակ նախապատրաստվելու նորմալ ընտրությունների և 2008թ մարտի 1-ի նման դեպքերից խուսափելու փոխարեն, իշխանությունները պատրաստվում են իրավիճակի նման զարգացմանը: ՀՀ ազգային ժողովը փետրվարի 9-ին առաջին ընթերցմամբ ընդունել է «Արտակարգ դրության իրավական ռեժիմ սահմանելու մասին» օրինագիծը: Ըստ օրինագծի, Հայաստանում արտակարգ իրավիճակ կարող է մտցվել միայն այն դեպքում, երբ առկա են հանգամանքներ, որոնք անմիջական վտանգ են ներկայացնում սահմանադրական կարգի համար, մասնավորապես` այն ուժով փոխելու և իշխանությունը գրավելու փորձի դեպքում: Ըստ փաստաթղթի, արտակարգ իրավիճակ է հայտարարվում նաև այն դեպքում, երբ առկա է զինված խռովություն, զանգվածային անկարգություններ, ահաբեկչական գործողություններ, օբյեկտների օկուպացիա և բլոկադա, անօրինական զինված խմբավորումներ, ազգային, ռասսայական, կրոնական հակամարտություններ, որոնք ուղեկցվում են բռնի գործողություններով և անմիջականորեն սպառնում են մարդկանց կյանքին և առողջությանը: Համաձայն փաստաթղթի զինված ուժի կիրառումը թույլատրելի է այն դեպքում, երբ Ոստիկանության և Ազգային անվտանգության ուժերի զորքերը չեն կարողանում լուծել իրենց առջև դրված խնդիրները: «Արտակարգ դրության իրավական ռեժիմ սահմանելու մասին» օրինագիծն ընդունելու փորձեր 2 անգամ արվել են 2007թ, սակայն քննարկման արդյունքում ծագած հակասությունների պատճառով, դրանք հետաձգվել են: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը առաջարկել է ԱԺ խոսնակ Սամվել Նիկոյանին կառավարություն վերադարձնել առաջին ընթերցմամբ ընդունված օրենքը` այն վերամշակելու համար: Ուշագրավ Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |