Սահակաշվիլի. Վրաստանը Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ չի հաստատի ՆԱՏՕ-ի հաշվին 27 փետրվարի 2012 - 10:45 AMT PanARMENIAN.Net - Վրաստանը Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ չի հաստատի ՆԱՏՕ-ի հաշվին, հայտարարել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, հայտնում է GHN-ն: Վրաստանի նախագահը վստահ է, որ ՆԱՏՕ-ն ու ԵՄ-ն երկրի կայունության միակ ճանապարհն են, որպես օրինակ բերելով Բալթիայի երկրները: «Անկախ սպառնալիքներից ու վնասելու փորձերից, մենք պետք է ամուր մնանք, ինչպես դա արեցին բալթյան երկրները: Այդ երեք ազգերը, որոնք ժամանակին օկուպացիայի էին ենթարկվել, այժմ ազատ են ու անկախ…Իսկ այժմ նույնիսկ ամենառևանշիստական առաջնորդները Մոսկվայում չեն մտածի անգամ այդ երկրներ ներխուժելու մասին»,-ասել է Վրաստանի նախագահը: «Ռուս առաջնորդները հարևաններ չեն ուզում ունենալ, նրանք ցանկանում են վասսալներ ունենալ: Իսկ զավթողի բարեկամը լինելն անհնար է: Մենք չենք ցանկանում, որ մեր երկրում լինեն ստրուկներ ու ստրկատերեր»,-ասել է Վրաստանի նախագահը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |