Լևոն Արոնյան – Անիշ Գիրի շախմատային պարտիան ճանաչվել է հունվար ամսվա լավագույն պարտիան29 փետրվարի 2012 - 16:27 AMT PanARMENIAN.Net - Շախմատային աշխարհում հայտնի chesspro.ru կայքի հատուկ ժյուրին հունվարի լավագույն պարտիա է ճանաչել Վեյք-ան-Զեեի հաղթող Լևոն Արոնյանի յոթ հաղթանակներից մեկը: Անիշ Գիրիի հետ հանդիպումը կայացել է Տատա Սթիլի 10-րդ տուրում, որտեղ Արոնյանը սև ֆիգուրներով հաղթանակ տարավ 43-րդ քայլում: «Այդ պարտիայում ամեն ինչ դասավորվեց Գիրիի դեմ: Ե'վ դեբյուտը, և' անհաջող խաղը կեսին, և' ցայտնոտը: Լևոնն իր քայլերն իրացնում էր ոչ այնքան կոշտ, բայց հուսալի և չշտապելով: Արդյունքում մենք տեսանք գեղեցիկ ավարտ»,- ասել է Կոնստանտին Լանդան, հաղորդում է chesspro.ru-ն: «Այն փաստը, որ պարտիան չավարտվեց մինչև 40-րդ քայլը, խոսում է միայն իմ չշտապելու մասին: Ես ուզում էի խաղալ` չածնրաբեռնելով ինձ տարբերակների հաշվարկով»,- այդ հանդիպումից հետո ասել էր Արոնյանը: Երկրորդ տեղում Մագնուս Կարլսեն – Վեսելին Տոպալով պարտիան է, երրորդում` Ֆաբիանո Կարուանա – Անիշ Գիրի:
Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները |