Կամ Պուտինը, կամ Մեդվեդևը անպայման ներկա կգտնվեն Լոնդոնի Օլիմպիական խաղերին![]() 2 մարտի 2012 - 10:11 AMT PanARMENIAN.Net - Կամ Պուտինը, կամ Մեդվեդևը անպայման ներկա կգտնվեն Լոնդոնի Օլիմպիական խաղերին: Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին Պուտինը հայտնել է արևմտյան պատգամավորների հետ հանդիպմանը: «Տեսնենք, մեզ մոտ կառավարության ձևավորման ամենաակտիվ շրջանն է: Ես հաճույքով կմեկնեի Օլիմպիական խաղերին: Ինձ դա հետաքրքիր է: Սակայն կմեկնի մեզանից մեկը` կամ ես, կամ պարոն Մեդվեդևը»,-հայտարարել է Պուտինը: «Ընդհանուր առմամբ հետաքրքիր կլինի տեսնել, թե ինչպես են Մեծ Բրիտանիան և Լոնդոնը կազմակերպում Օլիմպիական խաղերը: Մեզ համար դա կիրառական նշանակություն ունի` հաշվի առնելով, որ մենք Սոչիում անցկացնելու ենք ձմեռային Օլիմպիական խաղեր»,-ընդգծել է Ռուսաստանի վարչապետը: Լոնդոնի Օլիմպիական խաղերը կկայանան հուլիսի 27-օգոստոսի 12: Դրանից հետո` օգոստոսի 29-սեպտեմբերի 9 կկայանան Պարալիմպիական խաղերը: ![]() ![]() Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |