Սիրիայում ակցիաներ են տեղի ունեցել ի նշան Հոմսի բնակիչների հետ համերաշխության

Սիրիայում ակցիաներ են տեղի ունեցել ի նշան Հոմսի բնակիչների հետ համերաշխության

PanARMENIAN.Net - Սիրիայի անվտանգության ուժերը կրակ են բացել ցուցարարների վրա, որոնք փողոց են դուրս եկել ի նշան Հոմսի բնակիչների հետ համերաշխության: Ցույցերը տեղի են ունեցել Հալեպ և Դամասկոս քաղաքներում, հաղորդում է Agence France-Presse-ը: Այդ տվյալների համաձայն` Հալեպում` երկրի տնտեսական մայրաքաղաքում, 12 ցույց է տեղի ունեցել, որոնց մասնակցել են հազարավոր մարդիկ: Ցույցերը ցրելու ժամանակ մի քանի հոգի վիրավորվել է, շատերը բերման են ենթարկվել: Եվս հինգ մարդ վիրավորվել է ցույցի ժամանակ Դամասկոսի Բարզա թաղամասում` մզկիթի մոտ: Այնտեղ բողոքի ակցիան մեկնարկել է անմիջապես ավանդական ուրբաթօրյա աղոթքից հետո: Նմանատիպ ցույցեր են տեղի ունեցել մայրաքաղաքի ևս յոթ թաղամասերում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---