ՆԱՏՕ-ն 67 մլն դոլար կծախսի իր օբյեկտների և կենտրոնակայանների կիբերանվտանգությունն ապահովելու համար

ՆԱՏՕ-ն 67 մլն դոլար կծախսի իր օբյեկտների և կենտրոնակայանների կիբերանվտանգությունն ապահովելու համար

PanARMENIAN.Net - Իտալական Finmeccanica ընկերությունը պայմանագիր կստորագրի ՆԱՏՕ-ի հետ NCIRC (NATO Computer Incident Response Capability) կիբերպաշտպանության ծրագրի մշակման, ներմուծման և սպասարկման համար: Պայմանագրի արժեքը գնահատվում է 67 մլն դոլար (50 մլն եվրո), հաղորդում է Bloomberg-ը:

Համաձայնագրի շրջանակներում Finmeccanica-ն կապահովի աշխարհի 28 երկրներում ՆԱՏՕ-ի շուրջ 50 կենտրոնակայանների և օբյեկտների թվային անվտանգությունը:

Finmeccanica-ն դարձել է առաջին ոչ ամերիկյան ընկերությունը, որը խոշոր պայմանագիր է կնքել ՆԱՏՕ-ի հետ կիբերանվտանգության ոլորտում:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---