Դավիթ Նալբանդյան. Չիլիչի նկատմամբ հաղթանակը փայլուն չեմ անվանի, սակայն ուրախ եմ, որ հաջորդ շրջանում եմ

Դավիթ Նալբանդյան. Չիլիչի նկատմամբ հաղթանակը փայլուն չեմ անվանի, սակայն ուրախ եմ, որ հաջորդ շրջանում եմ

PanARMENIAN.Net - Արգենտինահայ Դավիթ Նալբանդյանը, որն Ինդիան Ուելսի BNP Paribas Open մրցաշարի թայ-բրեյքերում հաղթել է Մարին Չիլիչին, կիսվել հաղթանակի տպավորություններով:

«Կարծում եմ, որ սա մի փոքր տարօրինակ խաղ էր: Երկուսս էլ բազմաթիվ սխալներ թույլ տվեցինք: Անկեղծ ասած, Մարինը բավականին վատ էր գնդակը խաղի մեջ մտցնում և ես չէի կարողանում օգտագործել բոլոր հնարավորություններս: Այս հաղթանակս փայլուն չեմ կոչի, սակայն շատ ուրախ եմ, որ հաղթել եմ և դուրս եկել հաջորդ շրջան»,-Նալբանդյանի խոսքը հաղորդում է championat.com-ը:

Թենիսիստի խոսքով, նա պետք է բարելավի իր խաղը` սերբ Յանկո Տիպսարևիչի դեմ հաղթանակ տանելու համար:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---