«168 ժամ». ԲՀԿ-ի շարքերը կհամալրեն Տիգրան Թորոսյանը, Արամ Հարությունյանն ու Վարդան Վարդապետյանը

«168 ժամ». ԲՀԿ-ի շարքերը կհամալրեն Տիգրան Թորոսյանը, Արամ Հարությունյանն ու Վարդան Վարդապետյանը

PanARMENIAN.Net - Որոշ տեղեկությունների համաձայն` մինչև մարտի 17-ին կայանալիք ԲՀԿ-ի համագումարը այդ կուսակցությանն անդամակցելու հայտարարություն կանեն նաև Աժ նախկին նախագահ և ՀՀԿ նախկին փոխնախագահ Տիգրան Թորոսյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը և «Հզոր Հայրենիք» կուսակցության նախագահ Վարդան Վարդապետյանը: «168 ժամը» գրում է, որ վերջին երկուսի հետ երեկ կապվել հնարավոր չի եղել:

Վ.Վարդապետյանը գտնվում է արտերկրում: Իսկ Տ.Թորոսյանը երեկ թերթի թղթակցի հետ զրույցում ոչ հերքել, ոչ էլ հաստատել է այս լուրը: Ընդամենն ասել է, թե «ասեկոսեները չի մեկնաբանում»: Թերթի տեղեկություններով, սակայն, ԲՀԿ ցուցակում չի լինելու «7 օր» կայքի ղեկավար Անդրանիկ Թևանյանը:

 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---