«Զվարթնոց» օդանավակայանը մարտի 20-ից նոր սակագներ է կիրառելու «Արմավիայի» սպասարկման համար19 մարտի 2012 - 18:43 AMT PanARMENIAN.Net - «Զվարթնոց» օդանավակայանի և «Արմավիա» ընկերության միջև բանակցությունները մոտենում են ավարտին: Կողմերը պայմանավորվել են, որ «Արմավիան» շարունակելու է փակել պարտքերը «Զվարթնոցի» հետ պայմանավորված ժամկետում: Միաժամանակ «Զվարթնոց» օդանավակայանը մարտի 20-ից սկսկում է նոր սակագներ կիրառել «Արմավիայի» սպասարկման համար, հայտնել են Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունից: Ինչպես հայտնի դարձավ PanARMENIAN.Net ին հավաստի աղբյուրներից, միաժամանակ պարզ է դարձել, որ «ՌոսՆավիգացիան» արդեն վաղուց հայտնել է «Արմավիա» ընկերությանը այն մասին, որ նրա համար թռիչքների սահմանափակումներ չկան: Հարկ է նշել, որ «Զվարթնոց» օդանավակայանը և ազգային ավիափոխադրող «Արմավիան» աշխատում են աշխատանքայի ռեժիմով: Բոլոր չվերթերն իրականացվում են ժամանակին: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Հունիսի 17-ին ԱԺ-ն արտահերթ կգումարի՝ կառավարության հրաժարականի օրակարգով Կոնջորյանը հայտարարել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմնակիցները գիշերել են ԱԺ մոտ․ Երևանի որոշ փողոցներում անհնազանդության ակցիաներ են Բաղրամյան պողոտայում տասնյակ վրաններ են տեղադրված Ուկրաինայի վերականգնման համաժողովին ՀՀ-ն կմասնակցի ԱԳ փոխնախարարի մակարդակով Համաժողովը կազմակերպել են Գերմանիան և Ուկրաինան: «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել |