Քրդերի դեմ խոշոր օպերացիայի արդյունքում զոհվել է 12 թուրք22 մարտի 2012 - 16:36 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի հարավ-արևելքում Քրդական աշխատավորական կուսակցության դեմ իրականացվող հատուկ օպերացիայի արդյունքում զոհվել է 12 մարդ, հաղորդում է Agence France-Presse-ը: Ռազմական գործողություններն իրականացվում են Սիրիայի և Իրաքի սահմանամերձ Շիրնակ նահանգի Ջուդի լեռան մերձակայքում: Ինչպես հաղորդում է Hurriyet պարբերականը, 5 ոստիկաններ և զինվորներ սպանվել էին դեռևս չորեքշաբթի, ևս մեկ աշխատակցի մահվան մասին հաղորդվել է հինգշաբթի: Պարբերականի տվյալներով, 10 զինծառայողներ վիրավորվել են: Մինչ այդ BBC News-ը գրում է 7 քրդերի մահվան մասին: AFP հաղորդում է, որ մարտի 20-ին մեկնարկած ռազմական օպերացիայում ներգրավված են եղել ռազմական ինքնաթիռներ և ուղղաթիռներ: Ըստ BBC News-ի, օպերացիայի պատճառը քրդերի կողմից Դիարբեքիր քաղաքում կազմակերպված անկարգություններն էին: Այս հատուկ օպերացիան 2012թ-ի խոշորագույն օպերացիան է. քուրդ գրոհայինների դեմ նախորդ խոշոր օպերացիան իրականացվել է 2011-ի դեկտեմբերին; Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |