Վահան Հովհաննիսյանին զարմացնում է` ինչու «Ժառանգությունում» հիմա հիշեցին համագործակցության մասին

Վահան Հովհաննիսյանին զարմացնում է` ինչու «Ժառանգությունում» հիմա հիշեցին համագործակցության մասին

PanARMENIAN.Net - ՀՅԴ խորհրդարանական խմբակցության առաջնորդը մեկնաբանել է «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի` մեծամասնական ընտրատարածքներում ընդդիմադիր ուժերի համագործակցության մասին հայտարարությունը: Վահան Հովհաննիսյանը զարմացած է` ինչու «Ժառանգությունում» համագործակցության մասին չէին խոսում ավելի վաղ, այլ հիշեցին միայն հիմա. «Բազմաթիվ ընտրատարածքներում, ՀՅԴ մրցակիցերն են լինելու ոչ միայն իշխանական, այլ նաև ընդդիմադիր ուժեր»:

Այսօր «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը լրագրողներին հայտնել է, որ իր թեկնածությունը հանում է 7-րդ ընտրատարածքից, որտեղ նա մասնակցելու էր ընտրություններին մեծամասնական կարգով: Ըստ նրա, ուրբաթ օրը նա ընդդիմությանը կոչ է արել հանդիպել և համաձայնեցնել մեծամասնական ընտրություններում իրենց մասնակցությունը: Վերջին երկու օրերի ընթացքում նա փորձել է կապեր հաստատել ՀՅԴ և ՀԱԿ-ի հետ: Դաշնակցությունում հայատարարել են, որ այդ քայլը ժամանակին պետք է արվեր և հրաժարվել է հանդիպումից, իսկ ՀԱԿ-ի հետ համաձայնության գալ չի հաջողվել: Արդյունքում, նա հանել է իր թեկնածությունը` դրանով օրինակ ծառայելով:

Մարտի 23-ին «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը ընդդիմադիր ուժերին կոչ է արել հանդիպել և համաձայնեցնել մեծամասնական ընտրակարգով մասնակցությունը: Ըստ նրա, անհրաժեշտ է, որպեսզի յուրաքանչյուր մեծամասնական ընտրատարածքում ներկայացված լինի մեկ ընդդիմադիր թեկնածու:

7-րդ ընտրատարածքում Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է մրցակցեր հայտնի օլիգարխ Սամվել Ալեքսանյանի և այլ ընդդիմադիր թեկնածու Նիկոլ Փաշինյանի հետ:

4  26.03.12 - ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանի ասուլիսը
 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---