ԱԽ քարտուղար. ՀՀ-ում հեղաշրջման փորձ է կանխվել23 հունվարի 2020 - 13:41 AMT PanARMENIAN.Net - Ողջամիտ կասկածներ կան, որ ՀՀ-ում հեղաշրջում էր նախապատրաստվում, որի փորձը կանխվել է, հայտարարել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: «Նախկին իշխանությունը պարբերաբար փորձել է տորպեդահարել՝ օգտագործելով գործիքներ և մարդկանց, շատ մարդիկ հետևել են այդ գաղափարներին և փորձել քայլեր ձեռնարկել: Ընդհանրապես՝ գաղափար ունենալը դժվար է դատապարտելի համարել, իսկ գործողություններն այնպիսին են, որ դրանք հստակ կապելը մարդկանց երազանքի և նպատակի հետ դժվար է: Այն կանխվել է, տարբեր հետևանքներ են եղել, եղել են նաև պաշտոնանկություններ»,- ասել է Գրիգորյանը՝ չնշելով անուններ և պաշտոններ: Գրիգորյանի խոսքով՝ նպատակի համար օգտագործվել են տարբեր ուղիներ՝ սկսած ֆեյքնյուզից մինչև իշխող քաղաքական «թիմին սևացնելը»՝ ասելով, որ պետական համակարգը չի աշխատելու, տնտեսությունը ձախողելու է, հողեր են հանձնվում: ԱԱԽ ղեկավարը՝ հղում անելով ռուսական ԶԼՄ-ներում հարցազրույցների, նշել է, որ երբ «հողեր հանձնելու» մասով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին էին մեղադրանքներ ներկայացվում, դրա համար հիմքեր կային: Գրիգորյանը նշել է, որ իշխանության հասցեին քննադատությունը չի կարող ընկալվել որպես քրգործի հիմք կամ հեղաշրջման փորձ, և հավելել, որ Հայաստանն առաջընթ է գրանցել ժողովրդավաորւթյան ինդեքսում նաև բազմակարծության խրախուսման շնորհիվ: «Հայաստանը միակ երկիրն է աշխարհում, իր ամբողջ պատմության ընթացքում, որտեղ, չակերտավոր ասած, 37 թվի պայմաններում գրանցվում է ժողովրդավարության առաջընթաց: Այսօր հրապարակվել է նաև կոռուպցիայի ընկալման համաթիվը, որտեղ գրանցել ենք շոշափելի առաջընթաց, և այսպես կոչված 37 թվի պայմաններում մենք գրանցում ենք խոսքի ազատության, ժողովրդավարության, բազմակարծության առաջընթաց»,- ասել է նա՝ պատասխանելով վախի մթնոլորտ ստեղծելու մասին դիտարկմանը: Ավելի վաղ «Հայկական ժամանակը» տեղեկություն էր հրապարակել, թե ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը և ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի, և դստեր՝ Մարիամ Փաշինյանի դեմ քարոզչական արշավ են իրականացրել: Հունվարի 13-ին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը հայտարարել էր, որ Վանեցյանի պաշտոնանկության պատճառը ոչ թե քարոզչությունն է եղել, այլ այն, որ պատրաստվում էին պետական հեղաշրջում անել, նաև այլ սուտ ինֆորմացիա տարածելով: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչական ղեկավար․ Կիրանցի 3 խոցելի կետի սահմանազատման հարցը սառեցված է «Նույնիսկ իրենց հողից մեզ է անցել, այս պահի դրությամբ՝ լրիվ դրական է»,- նշել է նա Team-ի նոր առաջարկը․ YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ Փաթեթի ամսական վճարը կազմում է 4000 դրամ |