Սեպտեմբերին Թաիլանդից հատուկ պատվիրակություն է գալու Երևան ՀՀ 20-ամյա հոբելյանի առթիվ![]() ![]() PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր` հւլիսի 22-ին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Թաիլանդի Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Չալերմպոլ Թանչիտը (նստավայրը՝ Մոսկվա): Նախագահը շնորհավորել է դեսպանին` մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ: Սերժ Սարգսյանը վերահաստատել է Հայաստանի շահագրգռվածությունը` Թաիլանդի Թագավորության հետ բազմաբնույթ հարաբերությունները զարգացնելու և ամրապնդելու գործում: «Մեր երկու երկրները շուրջ 20 տարի է դիվանագիտական հարաբերություններ ունեն, և այդ ընթացքում եղել են բարձր մակարդակի փոխայցելություններ, որոշակի աշխատանք է իրականացվել երկկողմ կապերն ամրապնդելու ուղղությամբ: Մենք պատրաստակամ ենք և շահագրգիռ` շարունակելու զարգացնել Թաիլանդի Թագավորության հետ քաղաքական երկխոսությունը, հարաբերությունները` տնտեսության, առևտրի և մշակույթի ոլորտներում»,-ասել է Սերժ Սարգսյանը: Երկուստեք կարևորվել է անհրաժեշտ իրավապայմանագրային դաշտի ձևավորումը, որը կխթանի հարաբերությունների զարգացումը ոչ միայն կառավարական մակարդակով, այլ նաև` մասնավոր հատվածում: Դեսպան Չալերմպոլ Թանչիտը նշել է, որ հաջորդ այցը Երևան նախատեսում է ս.թ. սեպտեմբերին` Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակի տոնակատարությանը մասնակցելու առիթով և մտադիր է այցելել իր երկրի մշակույթի ոլորտի ներկայացուցիչներից կազմված պատվիրակության հետ միասին ու արդեն իսկ որոշակի քայլեր ձեռնարկել այդ ոլորտում համագործակցության ուղղությամբ, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: ![]() ![]() Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |