Ռիչարդ Կիրակոսյան. Շուտով Թուրքիան կարող է ստուգել Հայաստանի հաստատունությունը 25 հուլիսի 2011 - 19:54 AMT PanARMENIAN.Net - Շուտով Թուրքիան կարող է փորձել մարտահրավեր նետել Հայաստանին՝ վերջինիս ստուգելու համար: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը: Նրա խոսքով, նման կարծիք է ձևավորվել Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուի հետ հանդիպումից հետո: Հանդիպումը, որն ի սկզբանե պլանավորված չէր, կայացել է Հայաստանի Քաղաքացիական հասարակության խորհրդի ներկայացուցիչների՝ Թուրքիա կատարած այցի շրջանակներում: Դավութօղլուի հետ զրույցում հայ պատվիրակերը բարձրացրել են երեք հիմնական հարցեր, նշել է Կիրակոսյանը: Առաջին հերթին, հարաբերությունների կարգավորման ողջ ծանրությունը տվյալ պահին ընկնում է Անկարայի վրա, որն արգելակել է այս գործընթացը, երկրորդ, Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը և ղարաբաղյան կարգավորումը, և դա Անկարան չի կարող անտեսել: «Երրորդ, մենք հիշեցրել ենք, որ թուրքական կողմն ի սկզբանե հանդես է եկել առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման օգտին, իսկ հիմա նախապայմաններ է առաջադրում, ինչն ազնիվ չէ»,- ասել է փորձագետը: Հանդիպումից Կիրակոսյանի մոտ տպավորություն է ստեղծվել, որ շուտով Թուրքիան մարտահրավեր է նետելու Հայաստանին նրան փորձելու համար: «Սակայն նրանք հիասթափվելու են, քանի որ Հայաստանը թույլ չէ, ինչպես նրանք են կարծում: Բացառված չէ, որ եկել է պահը, երբ արդեն Հայաստանը կարող է խոսել նախապայմանների լեզվով»,- ասել է փորձագետը և հավելել, որ առաջիկայում որևէ տեղաշարժ չի տեսնում հայ-թուրքական գործընթացում, սակայն Թուրքիան կարող է ինչ-որ քայլերի գնալ 2015-ին՝ Հայոց ցեղասպանության տարելիզի 100-ամյակի նախաշեմին: 4 25.07.11 - Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի (RSC) ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանի մամլո ասուլիսը Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրություններ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին: Ուշագրավ Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |