Ի՞նչ աղբյուրներից է օգտվում Ռիչարդ Կիրակոսյանը` վերլուծելով Մեդվեդևի առաջարկները Ղարաբաղի վերաբերյալ 25 հուլիսի 2011 - 21:32 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի նախագահ Մեդվեդևի առաջարկները ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ ավելի մոտ են Ադրբեջանի դիրքորոշմանը, քան Հայաստանի: Նման հայտարարությամբ այսօր հանդես է եկել Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը: Խոսքը ՌԴ նախագահի այն առաջարկների մասին է, որոնք Կազանի հանդիպման ձախողումից հետո անձամբ Երևան ու Բաքու հասցրերց Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Ընդ որում Կիրակոսյանը, հանդես գալով նման հայտարարությամբ, հղում է արել ոմն դիվանագիտական աղբյուրների: Թե հատկապես որ աղբյուրների մասին է խոսքը, նա չի հստակեցրել: Հարց է ծագում, թե հատկապես ինչո՞վ են ղեկավարվում այն դիվանագիտական աղբյուրները, որոնք նման տեղակատվությամբ են ապահովում փորձագետներին: Այն փաստո՞վ, որ Կազանի հանդիպման ձախողումը Ադրբեջանի համար, որը վերջին պահին հանդես եկավ նոր 10 առաջարկներով, ամենևին էլ ձախողում չէր, այլ հակառակը: Թե տեղեկատվության նման արտահոսքը պարտվողական տրամադրություններ տարածելու փորձ է՞, Հայաստանի ներսում կրքերը բորբոքելու փորձ` առաջացնելով հայկական իշխանությունների քաղաքականությունից դժգոհության հերթական ալիքը, այդպիսով իսկ կրկին ոտքի հանելով վերջերս մի փոքր հանդարտված հանրությանը: Չի բացառվում, որ նման հայտարարություններն արվում են հենց Ադրբեջանի փոխանցմամբ, որն ի սկզբանե գիտի իր պարտության մասին և փորձում է գոնե ինչ-որ կերպ հետաձգել անխուսափելի վախճանը: Հետևաբար, առաջանում է ևս մեկ օրինաչափ, սակայն ոչ պակաս կարևոր հարց. թե հատկապես ի՞նչ է պատասխանել Սերժ Սարգսյանը Մեդվեդևի առաջարկներն: Սակայն, քանի որ Հայաստանի պատասխանի էությունը, ինչպես և բուն առաջարկների բովանդակությունը, գաղտնի են պահվում և հասանելի են միայն որոշ դիվանագիտական աղբյուրների, հայկական, նաև ադրբեջանական հանրությանը, մնում է միայն հետևել արդեն գրված սցենարի հետագա զարգացումներին` հույսը դնելով տեղեկատվության հերթական արտահոսքի վրա, որը կարող է մի փոքր պարզաբանել իրավիճակը: Մարինա Անանիկյան / PanARMENIAN News Նյութեր թեմայով. 4 25.07.11 - Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի (RSC) ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանի մամլո ասուլիսը Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը: Ուշագրավ Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |