Կուսակցությունները դեմ են ընտրակաշառք վերցնողներին քրեական պատասխանատվության ենթարկելուն

Կուսակցությունները դեմ են ընտրակաշառք վերցնողներին քրեական պատասխանատվության ենթարկելուն

PanARMENIAN.Net - ՀՅԴ, ՕԵԿ և «Ժառանգություն» կուսակցությունների ներկայացուցիչները դեմ են կաշառք վերցնող ընտրողների համար քրեական պատասխանատվություն սահմանելուն: Այդ մասին նրանք հայտարարել են քննարկումների ժամանակ, որոնք նվիրված էին ընտրությունների ժամանակ ընտրակաշառքի կիրառման խնդիրներին:

ՀՅԴ ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը հայտարարել է, որ շեշտը պետք է դնել կանխարգելիչ միջոցների վրա և կիրառել քրեական պատասխանատվություն միայն կաշառք տվողների հանդեպ, իսկ կաշառք վերցնողների հետ աշխատել այլ ուղղությամբ: Նա հավելել է, որ մի երկրւոմ, որտեղ բնակչության 35 տոկոսն ապրում է աղքատության շեմից ցածր, պետք է որոնել ընտրակաշառքի դեմ պայքարի այլ միջոցներ և համալիր լուծում տալ խնդրին, արմատախիլ անելով պատճառները, ոչ թե հանցագործության հետևանքները: Մինասյանը նաև նշել է, որ ՀՀ ՔՕ կան համապատասխան հոդվածներ, որոնք պատասխանատվություն են նախատեսում ընտրակաշառք առաջարկելու համար, սակայն իրականում, չեն կիրառվում:

Իր հերթին, «Օրինաց երկիր» կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Մարզպետունի Մանուկյանը կարևորել է հարցի բարոյական կողմը և ընդգծել, որ կարիքից դրդված դրամ վերցնողին չի կարելի ասել, որ նա նույնքան մեղավոր է, որքան փող առաջարկողը: Դրանում նրան աջակցեց նաև «Ժառանգության» ներկայացուցիչ Լարիսա Ալավերդյանը:

Քննարկումը կազմակերպել էր Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնը, ԱՄՆ Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (NDI).աջակցությամբ:

4  13.10.11 - Քննարկում կազմակերպված NDI-ի կողմից, պատգամավորներ Լարիսա Ալավերդյանի, Արծվիկ Մինասյանի, Մարզպետունի Մանուկյանի մասնակցությամբ
 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---