Արտախորհրդարանական ընդդիմությունն իր ուղղումներն է առաջրկում կատարել Ընտրական օրենսգրքում 18 հունվարի 2012 - 15:26 AMT PanARMENIAN.Net - Մի շարք արտախորհրդարանական կուսակցություններ համատեղ հանդես են եկել Ընտրական օրենսգրքում մի շարք փոփոխություններ կատարելու առաջարկությամբ: Մասնավորապես, նրանք առաջարկում են անցնել 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգին, ինչպես նաև փոխել կուսակցությունների ընտրություններին մասնակցելու գրանցման կարգը: Այդ կուսակցությունները դժգոհ են գործող օրենսդրությամբ սահմանված անհրաժեշտ գրավի չափից, որը կազմում է նվազագույն աշխատավարձի 8000-պատիկը՝ 8 մլն դրամ: Ըստ Հայաստանի դեմոկրատական կուսակցության (ՀԴԿ) առաջնորդ Արամ Սարգսյանի, այդ դրույթը հակասում է ժողովրդավարական սկզբունքներին, այլասերում է ժողովրդին, որին ներշնչում են, որ նա, ով չի կարող նման գումար մուծել, չի կարող կառավարել երկիրը: Արտախորհրդարանական ընդդիմությունն առաջարկում է կրճատել այդ գումարը՝ սահմանելով նվազագույն աշխատավարձի 80-պատաիկի չափով, կամ որպես այլընտրանք ընդունել կողմնակիցների ստորագրահավաքը՝ կուսակցությունների համար 50 հազար, իսկ դաշինքների համար՝ 75 հազար ստորագրություն: Այդ կուսակցությունների մեկ այլ պահանջն է կուսակցությունների համար 5-տոկոսանոց իսկ դաշինքների համար 7-տոկոսանոց պատնեշի վերացումը ԱԺ ընտրություններում: Նրանք առաջարկում են, որպեսզի հաշվարկվի մեկ մանդատ ստանալու համար անհրաժեշտ ձայների քանակը և եթե քաղաքական ուժը հավաքի նույնիսկ մեկ մանդատ ստանալու համար բավարար քվեներ, կարողանա անցնել խորհրդարան: Առաջարկությունները ստորագրել են 8 կուսակցություններ, այդ թվում ՀԴԿ-ն, Հայաստանի առաջադիմական կուսակցությունը, «Մայր Հայրենիքը»: Նշենք, որ խորհրդարանական ընդդիմադիր ՀՅԴ-ն ու «Ժառանգություն» կուսակցությունը դեկտեմբերի 27-ին հանդես եկան համատեղ հայտարարությամբ՝ կոչ անելով իշխանություններին չեղյալ հայտարարել մեծամասնական ընտրակարգը: Դա ստացավ ՀԱԿ-ի ու այլ ընդդիմադիր ուժերի աջակցությունը: Ուշագրավ Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |