Ֆելիքս Խաչատրյանը կարծում է, որ ՀՀ Ընտրական օրենսգիրքն ոչ այլ ինչ է, քան խոտան

Ֆելիքս Խաչատրյանը կարծում է, որ ՀՀ Ընտրական օրենսգիրքն ոչ այլ ինչ է, քան խոտան

PanARMENIAN.Net - Հայաստանի նոր Ընտրական օրենսգիրքը խոտան է և ծառայում է միայն ՀՀԿ իշխանության պահպանության համար: Այդ մասին Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀԱԿ ներկայացուցիչ, Հայաստանի ժողովրդական կուսակցության վարչության քարտուղար Ֆելիքս Խաչատրյանը: Նա հերթական անգամ կրկնել է ընդդիմադիր ուժերի` 100-տոկոսանոց համամասնական ընտրահամակարգին անցնելու պահանջը, հայտարարելով, որ դա կնպաստի ապագա խորհրդարանի մակարդակի բարձրացմանը, և կդժվարացնի այնտեղ օլիգարխների և «տեղի հեղինակությունների» ներթափանցումը մեծամասնական ընտրակարգի միջոցով:

Խաչատրյանը նաև հայտարարել է, որ գործող խորհրդարանը օրենսդիր և գործադիր իշխանությունների հետ համատեղ պատասխանատու է երկրում աղետալի վիճակի համար:

Իր հերթին ՀՀԿ անդամ, պատգամավորՎարդան Այվազյանը պաշտպանել է մեծամասնական ընտրակարգի պատգամավորներին, հայտարարելով, որ նրանց մեծ մասը ակտիվորեն աշխատում է: Նա նաև մտահոգություն է հայտնել, որ անցումը 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգին ԱԺ-ն կվերածի «երևանցիների խորհրդարանի»:

Այվազյանը նաև չի համաձայնվել խորհրդարանի քննադատության հետ՝ հայտարարելով, որ «խոտանված» խորհրդարանը չէր կարող ընդունել ավելի քան 300 օրենքներ և օրինագծեր:

7  20.01.12 - Վարդան Այվազյանի (ՀՀԿ) և Ֆելիքս Խաչատրյանի (ՀԱԿ) ասուլիսը
 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---