Թենիսիստ Նադալն ու վազորդ Ֆարան` հաքերների հրապարակած խթանիչներ օգտագործող մարզիկների ցանկում20 սեպտեմբերի 2016 - 11:51 AMT PanARMENIAN.Net - Հաքերների Fancy Bear խումբն իր կայքում հրապարակել է ենթադրաբար Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) սերվերից հափշտակված փաստաթղթերի 4-րդ խմբաքանակը: Ինչպես նախորդ խմբի հրապարակված տվյալներում, փաստաթղթերը վերաբերում են WADA-ի արգելված միջոցների ցանկից մարզիկների կողմից որոշ դեղամիջոցների արտոնված օգտագործմանը: Հաքերների հրապարակած տվյալներում հիշատակվում է Բրիտանիայի պատմության մեջ առաջին եռակի օլիմպիական չեմպիոն Մո Ֆարան: Փաստաթղթերից մեկում ասվում է, որ 2008-ին նրան թույլատրվել է ընդունել տրիամցինոլոն, հայտնում է BBC-ին: Եվս մեկ մարզիկ` հայտնի իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը ևս ընգրկված է ցուցակում: Ինչպես նշվում է փաստաթղթերում, 2009-ին նա հավանություն է ստացել WADA-ից և օգտագործել է բետամետազոն: Ընդհանուր առմամբ փաստաթղթերում հիշատակվում է 26 մարզիկ 10 երկրից` հիմնականում եվրոպական, կան մարզիկներ նաև Բուրունդիից և Արգենտինայից: Ավելի վաղ հաքերներն արդեն 3 անգամ տարածել են համացանցում մարզիկների տվյալներին առնչվող փաստաթղթեր: Սեպտեմբերի 13-ին «Fancy Bears»-ը հրապարակել է WADA-ի տվյալների բազայի առաջին մասը, որում նշվում է, որ WADA-ն ամերիկացի օլիմպիական չեմպիոնուհիներ Սերենա և Վինուս Ուիլյամս քույրերին, մարմնամարզուհի Սիմոնա Բեյլսին ու բասկետբոլիստուհի Ելենա Դելլե Դոննին թույլատրել է արգելված խթանիչներ օգտագործել՝ արպես դեղամիջոց։ Սեպտեմբերի 16-ին Fancy Bears հաքերային խումբը հրապարակել է 5 երկիր ներկայացնող ևս 11 մարզիկի տվյալները, որոնցից 9-ը ոսկե մեդալ են նվաճել Ռիոյի Օլիմպիական խաղերում: Ընթերցեք նաև. Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | ԱԳՆ․ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման մասին կտեղեկացվի պայմանավորվածության դեպքում Բադալյանն ասել է, որ ՀՀ–ն կողմ է այն հարթակներին, որոնք իրապես միտված են հարատև խաղաղության հասնելուն Ռուբեն Վարդանյանը, ընտանիքի հորդորով, դադարեցրել է հացադուլը Կարճ զրույցում ընտանիքը նրան տեղեկացրել է Ադրբեջանի վրա ամբողջ աշխարհից տարբեր պաշտոնյաների աճող ճնշումների մասին Եվրախորհրդարանը կոչ է արել կասեցնել էներգետիկ գործակցությունը Բաքվի հետ և պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ Ասվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումներն անհամատեղելի են COP 29–ը ընդունող երկիր լինելու հետ Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Oգտատերերը ևս կարող են ստեղծել իրենց սեփական ավատարները |