Աղասի Աղասյանը ծանրամարտի չեմպիոն է դարձել ուսանողների շրջանում

Աղասի Աղասյանը ծանրամարտի չեմպիոն է դարձել ուսանողների շրջանում

PanARMENIAN.Net - Հուլիսի 2-4 Թայվանի Թայպե քաղաքում տեղի է ունեցել ծանրամարտի աշխարհի երկրորդ ուսանողական առաջնությունը: Հայաստանը ներկայացրել է 3 ծանրորդ:

Աղասի Աղասյանն աշխարհի չեմպիոն դարձավ 77 կգ քաշային կարգում: Հայ ծանրորդը «պոկում» վարժությունում բարձրացրել է 135 կգ, իսկ «հրում» վարժությունում 181 կգ և երկամարտի արդյունքում հավաքելով 316 կգ նվաճել է ոսկե մեդալ: 2-րդ տեղում է Նիենգ Պենգ Չյանգը Թայվանից 283 կիլոգրամով:

Ռուբեն Մամոյանը (62 կգ ք/կ) «պոկում» վարժությունում բարձրացրել է 120 կգ և նվաճել է փոքր ոսկե մեդալ, իսկ «հրում» վարժությունում Մամոյանն անհաջող հանդես եկավ:

94 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնում էր Վարդան Դավթյանը: Նա նվաճեց բրնոզե մեդալ: Երկամարտի արդյունքում նա բարձրացրեց 358կգ և զիջեց Սուտիֆոն Վատհանակասիկամուին Թայվանից միայն անձնական քաշով:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---