Կանանց Գրան Պրիի վերջին փուլի 10-րդ տուրում հայ շախմատիստուհիները պարտություններ գրանցեցին

Կանանց Գրան Պրիի վերջին փուլի 10-րդ տուրում հայ շախմատիստուհիները պարտություններ գրանցեցին

PanARMENIAN.Net - Կանանց ՖԻԴԵ Գրան Պրիի վերջին փուլի 10-րդ տուրում հայ շախմատիստուհի Լիլիթ Մկրտչյանի մրցակիցն էր Համպի Կոներուն (Հնդկաստան): Լիլիթ Մկրտչյանը, որը սև ֆիգուրներով էր խաղում, զիջեց Կոներուին: Պարտիան ավարտվեց 44-րդ քայլին:

Այս տուրն անհաջող էր նաև Էլինա Դանիելյանի համար: Հայ շախմատիստուհին, որը 7,5 միավոր ունի և միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը, զիջեց Պիա Կրամլինգին (Շվեդիա):

Վերջին տուրը կկայանա մարտի 5-ին: Առաջնության հաղթողը 6500 եվրո կստանա, իսկ ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 40 հազ. եվրո:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---