Ալիևը Մոսկվայում է․ Կհանդիպի Պուտինին

Ալիևը Մոսկվայում է․ Կհանդիպի Պուտինին

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն աշխատանքային այցով ժամանել է Մոսկվա՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով։ Նրան դիմավորել են ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը, պաշտոնատար այլ անձինք։

Ըստ Կրեմլի, երկու երկրների ղեկավարները նախատեսում են քննարկել ռուս-ադրբեջանական երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման հարցեր, մտքեր փոխանակել տարածաշրջանային խնդիրների շուրջ, գրում է ՌԻԱ Նովոստին։

Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ ռուս խաղաղապահներն ու ռազմատեխնիկան հեռացել են Դադիվանքից, որտեղ տեղակայվել է ադրբեջանական ոստիկանությունը։ Ավելի ուշ լուրը հաստատեց ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ նշելով, որ սկսվել է ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացը ԼՂ–ից։

Դրան հաջորդեց Ադրբեջանի նախագահի օգնական, արտաքին քաղաքականության հարցերի բաժնի վարիչ Հիքմեթ Հաջիևի հայտարարությունն այն մասին, որ Ադրբեջանի և ՌԴ ղեկավարությունը ԼՂ–ից ռուս խաղաղապահների վաղաժամ դուրսբերման որոշում է կայացրել։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---