ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՅԵՐԸ ՎՐԴՈՎՎԱԾ ԵՆ ՎՐԱՑ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՍԱԴՐԻՉ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ 9 օգոստոսի 2003 - 00:09 AMT PanARMENIAN.Net - Թբիլիսիի հայկական համայնքը հանդես է եկել բաց նամակով, որտեղ խոր վրդովմունք է հայտնել վերջերս Վրաստանի խորհրդարանի պատգամավոր, «Վերածնունդ» խմբակցության ներկայացուցիչ Սանդրո Բրեգաձեի հայտարարությունների առնչությամբ: Ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը` վկայակոչելով «Black Sea Press»-ը, վրացական հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցում Բրեգաձեն ասել էր «Ամերիկայի հայկական լոբբիի` Վրաստանում հեղաշրջում անցկացնելու եւ այստեղ հայերին իշխանության բերելու կեզծ ծրագրերի մասին»: Համայնքի դժգոհությունն է հարուցել նաեւ Բրեգաձեի այն հայտարարությունը, թե Վրաստանի տարածքում ապրող հայերին չպետք է թույլ տալ մասնակցել երկրի նախագահի ընտրություններին: «Մեզ թույլ ենք տալիս նշել, որ հայկական համայնքը, որ երկրում էլ գտնվի, միշտ էլ սատարել եւ սատարում է նրա պետականությանը: Ելնելով վերը նշվածից` «Վերածնունդի» ներկայացուցչի հայտարարությունը թվում է, առնվազն, ոչ ճշմարտանման»,- նշվում է նամակում: Այնտեղ նաեւ ասվում է, որ Վրաստանի քաղաքացի հայերը երկրի հասարակության եւ պետության մի մասն են` այստեղից բխող բոլոր սահմանադրական իրավունքներով եւ պարտականություններով: Նամակում հույս է հայտնվում, որ այդ թեման այսուհետեւ նախընտրական քաղաքական բանավեճերի առարկա չի դառնա: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |