Հայ համայնքը Թուրքիայի ամենախոշոր ազգային համայնքն է

PanARMENIAN.Net - Ըստ Թուրքիայի արտգործնախարարության զեկույցի, որը հանձնվել է երկրի խորհրդարանի քննարկմանը դեռեւս ընթացիկ տարվա նոյեմբերին, ազգային փոքրամասնությունների թիվը Թուրքիայում կրճատվել է եւ ընդհանուր առմամբ կազմում է 89.000 մարդ: Ըստ զեկույցի, Թուրքիայի տարածքում շուրջ 108 եկեղեցիներ ու հուշարձաններ պատկանում են Հույն Ուղղափառ Եկեղեցուն, չնայած որ հույները Թուրքիայի ամենափոքր ազգային համայնքն են: Ըստ զեկույցի, Թուրքիայում բնակվում են շուրջ 60 000 հայեր` առաջին տեղը զբաղեցնելով երկրի ագային փոքրամասնությունների ցուցակում: Բացի Ստամբուլում գտնվող Կոնստանդինոպոլսի պատրիարքարանի, հայ համայնքին են պատկանում նաեւ 55 եկեղեցիներ, 17 տարրական դպրոցներ, 5 ավագ դպրոց եւ 2 հոսպիտալ, 52 հայկական հիմնադրամներ:



Հայերից հետո, քանակով երկրորդ տեղում է Թուրքիայի հրեական համայնքը` շուրջ 25 000: Նրանց է պատկանում 35 սինագոգեր, մանկապարտեզ, մեկ տարրական եւ մեկ ավագ դպրոց, 2 հոսպիտալ եւ 18 կազմակերպություններ, հաղորդում է թուրքական «Հյուրիեթ դեյլի նյուս» թերթը:



Ըստ 1923թ. Լոզանի պայմանագրի, Թուրքական հանրապետությունը պարտավորվում էր ճանաչել ազգային փոքրամասնությունների հատուկ կարգավիճակը: Չանայած դրան, Թուրքիայի Սահմանադրությունը չի ճանաչում Թուրքիայի քաղաքացիների էթնիկ եւ կրոնական պատկանելությունը:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---