Լեւոն Արոնյանը կմասնակցի «Լինարես-2009» շախմատի գերմրցաշարին

PanARMENIAN.Net - Հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը կմասնակցի «Լինարես-2009» շախմատի 26-րդ միջազգային գերմրցաշարին, որը կանցնի փետրվարի 18-ից մարտի 8-ը իսպանական Լինարես քաղաքում:



«Լինարեսը» անց է կացվում 1978թ. եւ համարվում է շախմատի ոչ պաշտոնական աշխարհի առաջնություն: Մրցաշարի կանոնակարգը փոխվեց 1998թ.` երկու շրջան, 7 մասնակից (2006թ. ի վեր-8 մասնակից): 2006թ. ի վեր մրցաշարի առաջին կեսն անց էր կացվում Մեքսիկայի Մորելի քաղաքում: Սակայն այս տարի երկու շրջանն էլ կանցնի Լինարեսում:



«Լինարես-2009» շախմատի գերմրցաշարի բացման արարողությունը տեղի կունենա փետրվարի 18-ին: 1-ին շրջանի պարտիաները տեղի կունենան փետրվարի 19, 20, 21, 22, 24, 26 եւ 28-ին: Երկրորդ շրջանի պարտիաները կանցնեն մարտի 1,2,3,5,6 եւ 7-ին: Հանգստյան օրերն են փետրվարի 23, 27-ը եւ մարտի 4-ը: Փակման արարողությունը եւ պարգեւատրումը տեղի կունենա մարտի 8-ին:



Լեւոն Արոնյանը 4-րդ անգամն է մասնակցում «Լինարեսին»: 2006 թվականին հայ գրոսմայստերը դարձավ այդ մրցաշարի չեմպիոնը, իսկ անցյալ տարի գրավեց 3-րդ տեղը:



Գերմրցաշարի մասնակիցներն են` Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան), Մագնուս Կարլսենը (Նորվեգիա), Լեւոն Արոնյանը (Հայաստան), Թեյմուր Ռաջաբովը (Ադրբեջան), Վան Յուէն (Չինաստան), Լեյներ Դոմինգեսը (Կուբա), Վասիլի Իվանչուկը (Ուկրաինա), Ալեքսանդր Գրիշչուկը (Ռուսաստան):
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---